Play Video

Մարդիկ աշխատում են խմբերով։ Մենք օգուտ ենք քաղում միմյանց հետ համագործակցելուց և այդ համագործակցության աստիճանը պայմանավորված է դրա արդար լինելու վերաբերյալ մեր ընկալումներով։ Եթե զգում ենք, որ մեր մասնակցությունն արդար է, ապա ավելի ենք ներգրավվում, և հենց դրան է ուղղված մարդու իրավունքը, որով պաշտպանվում է արժանապատվությունն ու արդարությունը։ Իսկ ինչո՞ւ է պատահում այնպես, որ տեղի  են ունենում իրավունքների և արժանապատվության ոտնահարման դեպքեր։ 

Մարդիկ մտածում են և իրականությունն ընկալում են դասակարգման միջոցով՝ տարբերակելով վտանգավորն անվտանգից։ Խնդիրն առաջանում է այն ժամանակ, երբ ամեն ինչ իջեցվում է հակադիրների տիրույթում մտածելու մակարդակի։ Մենք հակված են խմբերը բաժանելու ըստ հակադրությունների․ որպեսզի ինքներս լինենք խմբի մաս, պետք է որոշ մարդիկ դրանից դուրս մնան: Խմբերը հակադիրների բաժանելու այս դինամիկան է առաջ բերում ապամարդկայնացում և թույլ տալիս ստորադասել մյուսներին։ 

Ուրիշներին սահմանելու միջոցով ինքներս մեզ սահմանելու գաղափարը ստեղծում է հիերարխիա և տեղ է թողնում բացառման համար։ Օրինակ՝ տեսնում ենք կարմրահեր մարդկանց, որոնք փոքրամասնություն են կազմում աշխարհում, ու սկսում ենք մտածել, որ նրանք տարբեր են։ Այսպիսով՝ որպեսզի ունենանք խումբ, որը բնական է և նորմալ, մենք նրանց օտարում ենք իրենց տարբերության պատճառով։

Միևնույն ժամանակ, ցանկացած դեպքում, երբ անհատը կամ հասարակությունը բախվում է հակասության, այդ հակասությունը լուծելու կարիք է առաջանում։ Նախ մենք գործ ունենք հակադիրների տիրույթում մտածելու, խմբավորման, դրա հիերարխիկ կողմի հետ, ինչը հանգեցնում է փոքրամասնության խմբերին կամ պակաս ուժեղներին քավության նոխազ դարձնելուն։ Այնուհետև, այդ ամենը շահարկվում է իշխանություն ունեցողների կողմից․ իշխանությունը պահպանելու համար պետք է հակասություն ստեղծել, որպեսզի պահանջվի իրենց կարիքը՝ այդ հակասությունը լուծելու համար։ 

Պետությունների մեծ մասը վերահսկվում են օլիգարխների կողմից․ մարդիկ, ովքեր ունեն փող և ազդեցություն, ունեն անսահման իշխանություն ցանկացած երկրում։ Հակադիրների տիրույթում մտածելը թույլ է տալիս, որ նրանք, ովքեր ցանկանում են բաժանել մեզ և շեղել մեր ուշադրությունը, շահագործեն մեզ։

Դիտեք նաև՝

Search