Անի Անանյանի թարգմանչական հաղորդաշարի յուրաքանչյուր էպիզոդ նվիրված է թարգմանչական գործի որոշակի ոլորտին, որի ընթացքում ոլորտի փորձառու հյուրերի հետ բացահայտում և մանրամասն ներկայացնում ենք դրա առանձնահատկությունները, մարտահրավերներն ու գեղեցկությունը։
«Թարգմանչաց» հաղորդաշարի հերթական հյուրերը իրավաբանական գիտությունների թեկնածու, դասախոս Նարինե Սոլոմոնյանը և «ՀՀ արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Անգլերեն վերանայման և նույնականացման բաժնի պետ Մհեր Շարոյանն են, որոնք պատմում են իրավական թարգմանության առանձնահատկությունների, միջազգային կոնվենցիաների և օրենքների համապատասխանեցման և ոլորտային թագմանիչների անհրաժեշտության մասին: