Play Video

1800թ. Միացյալ Նահանգներում տեղի ունեցան նախագահական երրորդ ընտրությունները, որոնց արդյունքում առաջին անգամ տեղի ունեցավ քաղաքական ոչ իշխող ուժի հաղթանակ:  Խոսքը վերաբերում էր Թոմաս Ջեֆերսոնի և Ջոն Ադամսի նախագահական պայքարին, երբ Ջոն Ադամսը ԱՄՆ երկրորդ նախագահն էր: Ահա այս նախկին գործընկներները, նախկին ընկերները և ապագայում վերստին հաստատված ընկերները (որոնք, ի դեպ, երկուսն էլ մահացան նույն օրը՝ ԱՄՆ անկախության 50-ամյակի օրը) 1800թ. հակառակորդներ էին նախագահական ընտրություններում և ներկայացնում էին նոր ձևավորվող երկու քաղաքական ուժեր: Կենտրոնացվածության և նահանգների ինքնուրույնության պայքար էր ընթանում, և ֆեդերալիստները, որոնք ներկայացնում էին գործող նախագահ Ջոն Ադամսին, պարտվեցին, և որոշակի ժամանակ հետո պետք է զիջեին կոնգրեսում նախագահական իշխանությունը ջեֆերսոնականներին: Նրանք մտածեցին, որ մենք իհարկե իշխանությունը կզիջենք, բայց քանի դեռ ունենք մեծամասնություն պառլամենտում, մի բան կա, որը կարող ենք պահպանել: Եվ դա դատական իշխանությունն էր: Եվ քանի որ ունեին մեծամասնություն, ընդունեցին նոր օրենք դատարանակազմության վերաբերյալ, նոր դատարաններ ձևավորեցին և սկսեցին նշանակել դատավորներին: Հակառակորդ թևի համար սա ընդունելի գործընթաց չէր: Հնչում էին անազնվության մեղադրանքներ, որովհետև անցումային այդ ժամանակահատվածն օգտագործել՝ դիրքերն ամրապնդելու համար, համարվում էր ոչ ճիշտ մոտեցում: Ոսւտի ֆեդերալիստների կողմից իրենց ծրագրի իրականացումը հեշտ չընթացավ, և վերջին դատավորները ընտրվեցին վերջին օրը՝ կեսգիշերին մոտ: Եվ մինչև այսօր էլ նրանք կոչվում են «կեսգիշերային դատավորներ»: Եվ այս «կեսգիշերային դատավորների» նշանակման գործընթացը նրանք չկարողացան ավարտին հասցնել, քանի որ…

Դիտեք նաև՝

Search