Play Video

Հին Հռոմում իրավունքը բաժանված էր երկու մասի՝ մասնավոր իրավունք և հանրային իրավունք: Այս բաժանման գործնական և գործառնական հիմնական նշանակությունն այն էր, որ հռոմեացի իրավաբաններն ասում էին՝ մենք զբաղվում ենք մասնավոր իրավունքով, որովհետև հանրային իրավունքում գործում էին իրավունքներ՝ համաձայն որի՝ սուվերենի, միապետի կանքը գերակա էր, և դրանով իսկ օրենքները կամ հիմնարար սկզբունքները սահմանափակվում էին: Ժամանակի ընթացքում մասնավոր իրավունքի զարգացած համակարգի կողքին անհրաժեշտություն առաջացավ ունենալ հանրային իրավունքի որոշակի զարգացած համակարգ, որպեսզի արդարության և իրավաչափության սկզբունքներով կարգավորվեին մարդ-պետություն հարաբերությունները:

Որոնք են պետություն-անհատ հարաբերությունների սկզբունքները: Ի դեպ, մեր վարչարարության և հիմունքների վարչական վարույթների մասին օրենքի կարգավորումները շատ ազատական են և շատ առաջանցիկ մեր տարածաշրջանի երկրների համեմատ, որովհետև այնտեղ դրված սկզբունքները լավ կառավարումն ապահովող եվրոպական երկրների լավագույն ստանդարտներից վերցրած սկզբունքներ են: Այդ սկզբունքներն են օրինականության ռեժիմների սկզբունքը, կամայականության արգելքի սկզբունքը, համաչափության սկզբունքը, հայեցողական լիազորությունների սահմանափակման սկզբունքը…

Դիտեք նաև՝

Search