Play Video

Միջազգային իրավունքի դասախոս պրոֆեսոր Գլենոնը, փորձելով ներկայացնել միջազգային իրավունքի սկզբունքների վերաբերյալ իր մոտեցումները, հին աթենական մի պատմություն պատմեց: Սպարտայի և Աթենքի պատերազմի ժամանակ մի միջադեպ պատահեց. աթենացիները պաշարեցին Սպարտայի դաշնակից մի փոքր պետության և նրան վերջնագիր ներկայացրեցին, որ եթե կարճ ժամանակում նրանք չհանձնվեն, ապա գլխովին կկոտորեն բոլորին: Պաշարվածները ժամանակ խնդրեցին և կարճ ժամանակ անց պատասխանեցին, որ գիտեք, եթե դուք մեզ կոտորեք, ապա մեր դաշնակիցները անպայման մեր վրեժը կլուծեն: Աթենացիները պատասխանեցին, որ եթե մենք եկել-հասել են այդտեղ և վերջնագիր ենք ներկայացնում, հաշվարկել ենք մեր քայլերը, դուք մեզ պատասխանեք, հանձնվում եք, թե ոչ: Աթենացիները կրկին ժամանակ խնդրեցին և ապա երկրորդ անգամ պատասխանեցին, որ գիտեք, եթե դուք անարդարաբար կոտորեք, ապա աստվածները ձեզ կպատժեն: Նորից հնչեց, որ եթե եկել-հասել են այդտեղ և վերջնագիր ենք ներկայացնում, ապա այդ հանգամանքն էլ ենք հաշվի առել, դուք պատասխանեք, հանձնվում եք, թե ոչ: Խորհրդակցությունից հետո աթենացիները որոշեցին, որ ընտրում են պատերազմելու ճանապարհը և հիմնովին կոտորվեցին: Հետո շատ այլ իրադարձություններ տեղի ունեցան Աթենքի ու Սպարտայի միջև, որոշ գործողություններ կարող են դիտվել նաև որպես վրեժխնդրություն, բայց փաստն այն էր, որ տեղի ունեցավ մի երևույթ, որն այլևս անդառնալի էր: Թվում է, թե այս պատմությունը միջազգային իրավունքի ոչ կիրառելիության կամ ոչ արդյունավետության մասին է, սակայն իրականում այս պատմությունը այն ծայրահեղ մոտեցումն է, որ մենք միշտ պետք է հաշվի առնենք…

Դիտեք նաև՝

Search