Play Video
Մարդու իրավունքները նոր դարաշրջանում | Եղիշե Կիրակոսյան

Արդի ժամանակաշրջանում տեղի ունեցող տեխնոլոգիական զարգացումներն էական ազդեցություն են ունենում մարդու իրավունքների բովանդակության և առանձնահատկությունների վրա և աստիճանաբար վերաիմաստավորում են նաև մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը։

Սոցիալական ցանցերի ստեղծումը լիովին վերաիմաստավորեց անձնական կյանքի անձեռնմխելիության էությունը։  Այս խնդիրը հատկապես արտահայտվում է տարբեր կորպորացիաների կողմից (Meta (Facebook, Instagram), Amazon, և այլն) հավաքագրվող հսկայական անհատական տվյալների բազայի (big data) և արհեստական բանականության (AI) օգնությամբ այն վերլուծելու հարցում։ Այն իր հերթին վերածվում է առևտրի առարկայի։ Այս գործընթացում հիրավի առաջ են գալիս մարդու իրավունքների մի շարք խնդիրներ, որոնք կարգավորելը դարձել է այսօրվա հրամայական։

Սոցիալական ցանցերի օգնությամբ խոսքի ազատության հնարավորությունները ևս որոշակի փոփոխություն են կրել։ Ավելին, որոշակիորեն փոփոխվել են նաև խոսքի ազատության սահմանների կառավարման մեթոդները, բազում նոր մարտահրավերներ են առաջացել այս ոլորտում։ Մտահոգիչ է դարձել սոցիալական ցանցերի միջոցով տարածվող ատելության խոսքը․ դրա կառավարումը չափազանց արդիական խնդիր է։

Նոր մոտեցում է պահանջվում նաև հեղինակային իրավունքների պաշտպանության ոլորտում, քանի որ թվային տիրույթի ընդլայնմամբ առավել դյուրին է դառնում հեղինակային իրավունքների խախտման հնարավորությունը։ Բլոքչեյնի և կրիպտոարժույթի ի հայտ գալը ևս ձևավորել է այդ բնագավառում մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ձևակերպման անհրաժեշտություն։

Դիտեք նաև՝

Search