Սահմանադրական բարեփոխումների մասին զրուցում են Ռուբինա Մարկոսեանը, Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի տնօրեն Անահիտ Սիմոնյանը և փորձագետ Նվարդ Փիլիպոսյանը։
- ՀՀ քաղաքացու կապը Սահմանադրության հետ;
- Ինչու՞ չունենք պահանջատիրական վերաբերմունք, ինչպես, օրինակ, ԱՄՆ-ում;
- Քաղաքացիների կապը Սահմանադրական դատարանի հետ;
- Արդյո՞ք ՀՀ Սահմանադրությունը չափազանց ծավալուն է, և 2015-ին կարիք կար այն բեռնաթափելու;
- Սահմանադրությունը հանրային պայմանագիր է և չպետք է միակողմանիորեն փոփոխվի;
- Քաղաքացուց որոշ իրավունքներ խլել են․ ո՞ր միջանկյալ օղակները կարող են սա կանխել;
- Արդյո՞ք չափազանց հաճախ է փոփոխվում ՀՀ Սահմանադրությունը;
- Արդյո՞ք մարդու իրավունքները բանակցության առարկա են․ Սահմանադրությունը որպես երաշխիք;
- Ո՞ր իրավունքներն են հանվել 2015 թվականի փոփոխությունների արդյունքում;
- Ի՞նչ առավելություն է տալիս իրավունքի՝ Սահմանադրության մեջ ամրագրված լինելը;
- Աշխատանքային իրավունքների հետընթացը տարբեր մակարդակներում;
- Սահմանադրության փոխարեն միջազգային կոնվենցիաներն են դառնում որոշ իրավունքների երաշխավոր;
- Ի՞նչ այլ խնդիրներ կան ներկայիս Սահմանադրության մեջ;
- Առանցքային հարցն է՝ պաշտպանության ի՞նչ հարցեր ենք համարում մեր առօրյա կյանքի անքակտելի մաս։