Play Video
Սահմանադրական փոփոխության նախագծի մեկնաբանություն #9. Հովհաննես Գալստյան

…կրճատվել են համապետական ընտրությունները, երկուսից դարձել է մեկ՝ խորհրդարանական ընտրություն: Ազգային Ժողովի լիազորությունների ժամկետը սահմանվել է հինգ տարի, մինչդեռ խորհրդարանական երկրներում այդ ժամկետը չորս տարի է: Սահմանվել է կառավարությանը անվստահություն հայտնելու մի մեխանիզմ, որն ավելի շատ գործում է այն ընտրական համակարգերում, որոնք խրախուսում են կոալիցիոն կառավարությունները, այնինչ նախագծի ընտրական դրույթները խրախուսում են մեկ կուսակցության իշխանությունը…

…89-րդ հոդվածի առաջին կետում հստակ նշված է, որ Ազգային ժողովը կազմված է լինելու առնվազն 101 պատգամավորից: Սա ենթադրում է, որ երկու փուլի արդյունքում պատգամավորների թիվը կարող է աճել, իսկ այդ թիվն աճելու է, քանի որ առաջին փուլում ընտրական շեմը հաղթահարած կուսակցությունները պահպանելու են իրենց քվեները: Մենք չգիտենք, թե ընտրական օրենսգիրքը առավելագույնը քանի տոկոս բոնուս կամ ընտրական մրցանակ կարող է սահմանել հաղթող կուսակցության համար…

Դիտեք նաև՝

Search