Play Video

Անընդհատ կատարելագործել ենք ընտրական օրենսգիրքը, բայց խնդիրները շարունակել են մնալ, և այժմ խնդիրները լուծելու փոխարեն, որոշում ենք նրանց ընդհանրապես վերացնել, այսինքն եթե չկա ընտրություն, չկա նաև պրոբլեմ: Եթե պետք է լիներ ընտրված մարմնի վախը, որ իրեն չեն վերընտրի, և դա պետք է որոշակիորեն զսպող հանգամանք հանդիսանար իր համար՝ գործունեությունը որոշակիորեն սահմանափակելու, հույսը չդնելու միայն վարչական ռեսուրսների և այլ միջոցների կիրառմանը, ապա այլևս այս վտանգը վերանում է, որովհետև կա կուսակցական իշխանություն, կա կուսակցություն, որ որոշում է հնարավորություն տալ, թե չտալ: Ստացվում է՝ ցանկացած ընտրովի մարմին պատասխանատու է ոչ թե ժողովրդի, այլ իրեն նշանակող կուսակցության առաջ: Հետևաբար ժողովրդի առաջ պատասխանատվության, ժողովրդի կողմից վերահսկողության մեխանիզմները թուլանում են, եթե չասենք՝ իսպառ վերանում է…

Չունենք իրական տեղեկատվություն, թե տեղական ինքնակառավարումը ինչպես է իրականացվելու, որովհետև եթե ասում ենք տեղական ինքնակառավարում, բայց հանում ենք համայնքի բնակիչների կողմից ուղղակիորեն ընտրելու իրենց տեղական իշխանությունների այդ հնարավորությունը, ուրեմն էլի վերացնում ենք ինքնակառավարման կոմպոնենտի կարևոր մասը…

202 հոդվածով նախատեսվող փոփոխությունների մեջ նախատեսվում է, որ նաև սահմանադրությունը կարող է փոփոխվել Ազգային ժողովի կողմից, ինչը նշանակում է, որ մենք այս մեկ նշանով լիազորում ենք մեր ներկայիս իշխանություններին, հետագայում` նաև Ազգային ժողովին, կատարել բոլոր փոփոխությունները, ընդունել բոլոր որոշումները և, ըստ էության, փոխել նաև մեր սահմանադրությունը արդեն առանց ժողովրդի մասնակցության…

Դիտեք նաև՝

Search