Play Video

Նախագծից ընդհանրապես հանվել է գործող սահմանադրությամբ ամրագրված շատ կարևոր մի իրավունք՝ առողջ շրջակա միջավայրում ապրելու մարդու իրավունքը: Այլևս չենք կարող տեսնել այս օրենքը՝ որպես մարդու սահմանադրական իրավունք, ինչպես նաև չենք կարող տեսնել այսօրվա գործող սահմանադրությամբ ամրագրված պետության պարտավորությունը՝ ապահովելու շրջակա միջավայրի պաշտպանությունը…

…բոլոր սոցիալ-տնտեսական իրավունքներն առանձնացվեցին մարդու իրավունքների երկրորդ գլխից և ամրագրվեցին երրորդ գլխում, բայց ոչ թե որպես մարդու սոցիալ-տնտեսական իրավունք, այլ որպես պետության օրենսդրական երաշխիք և պետության նպատակներ այդ ոլորտում: Որևէ իրավունք՝ առողջությունը պահպանելու իրավունքը, սոցիալական ապահովության իրավունքը, աշխատանքի ընտրության ազատության իրավունքը, այլևս ձևակերպված չեն որպես պետության կողմից սահմանադրորեն ճանաչվող իրավունքներ, այլ ձևակերպված է, որ յուրաքանչյուր ոք օրենքին համապատասխան ունի (օր.՝ որոշակի դեպքում ծերություն, բազմազավակություն և այլն) սոցիալական ապահովության իրավունք, որ յուրաքանչյուր ոք օրենքին համապատասխան ունի առողջությունը պահպանելու իրավունք և այդ իրավունքից օգտվելու կարգ ու պայմանները սահմանվում են օրենքով: Այլ բան է, երբ պետությունը սահմանադրական մակարդակով է ճանաչում իրավունքը, ինչը նշանակում է, որ նա ապահովում է նաև դրա սահմանադրական պաշտպանվածությունը, և բոլորովին այլ բան է, երբ այդ իրավունքը մենք տեսնում ենք ամրագրված միայն օրենքի մակարդակով: Իսկ թե ինչ ձևակերպումներ կլինեն օրենքի մեջ՝ տվյալ ոլորտը կարգավորող, սահմանադրությունը այդ մասին, բնականաբար, ոչ մի նշում չունի, մենք պիտի տեսնենք, թե օրենսդիրը ինչ կամք կարտահայտի և թե ինչ ձևակերպումներ կտա ընթացիկ օրենքների մեջ…

Դիտեք նաև՝

Search