Play Video
Սահմանադրական փոփոխության նախագծի մեկնաբանություն #11. Հերիքնազ Տիգրանյան

Գործող սահմանադրությամբ և ներկայումս տեղական ինքնակառավարման մարմինները ձևավորվում են 4 տարի ժամկետով համայնքի բնակիչների կողմից ուղղակի ընտրական համակարգի, ուղղակի ընտրությունների միջոցով: Նախագծով նախատեսվում է, որ ՏԻՄ լիազորությունները 5 տարով են, նաև ամրագրվեց, որ ուղղակի ընտրակարգով ձևավորվում է միայն ավագանին, այսինքն համայնքի ղեկավարը՝ քաղաքապետ, գյուղապետ, իրենք կընտրվեն նաև անուղղակի ընտրական համակարգով, այսինքն համայնքի բնակիչն այլևս չի ընտրի իր համայնքի ղեկավարին, այլ կընտրի ավագանի, որն էլ կձևավորի համայնքի ղեկավարին: …Մտավախություն կա այն առումով, որ առանց այդ էլ մեզ մոտ մասնակցային կառավարումը ՏԻՄ մակարդակում շատ ցածր է, նաև որոշ հետազոտություններ կան այդ առումով, որ երբևէ քաղաքացիները, համայնքի բնակիչները չեն մասնակցում ավագանու նիստերին տարբեր պատճառներով՝ կա՛մ չգիտեն այդ իրավունքի մասին, կա՛մ ուղղակի հետաքրքրված չեն, կա՛մ էլ թույլ չեն տվել մասնակցելու, բայց սա նաև նշանակում է հինգ տարով ընտրել համայնքի կառավարման մարմիններ և այլևս չխառնվել համայնքի խնդիրներին, իսկ երբ ընտրությունները շատ ավելի պարբերական բնույթ են ունենում, գոնե համայնքի կառավարման մարմիններն ունենում են զգոնություն և որոշակի հաշվետվողականություն համայնքի բնակիչների առջև: Այսօր, երբ նայում ենք նախագիծը, համայնքի ղեկավարը հաշվետու է ոչ թե համայնքի բնակիչներին, այլ ավագանուն, այսինքն օտարվում է բնակիչն իր կառավարումից տեղական մակարդակով, օտարվում է բնակիչն իր կառավարությունից համապետական մակարդակով: Տրամաբանությունն այն է, որ ավագանին է ընտրում համայնքի ղեկավարին, հետևաբար թող պատասխանատու լինի ավագանու առաջ, բայց չէ՞ որ տեղական ինքնակառավարման գաղափարը սեփական պատասխանատվությամբ և ինքնուրույնությամբ համայնքային նշանակության խնդիրները լուծելու կարողությունն ու ունակությունն են, հետևաբար ինքը պետք է այդ կարողությունն ու ունակությունը գործադրելու ձեռնարկած ջանքերը պիտի հաշվետվողականությամբ ներկայացնի ժողովրդին՝ արդյո՞ք գործադրեց բավարար ջանքեր ինչ-որ խնդիր լուծելու համար…

Դիտեք նաև՝

Search