Play Video

Չնայած ասվում է սահմանադրական փոփոխություններ, բայց եթե նայում ենք կառավարման համակարգի տեսանկյունից, սա նոր սահմանադրություն է, և եթե այն ընդունվի, ապա մենք շատ լուրջ փոփոխություններ կունենանք: Այն քաղաքական կոռուպցիան, որ կար խորհրդային տարիներին, նորից կարող է գլուխ բարձրացնել: Եվ մենք կունենանք կուսակցապետություն ու դրա հետ կապված այն բոլոր կոռուպցիոն խնդիրները (մանավանդ կադրային քաղաքականության առումով), որ կային խորհրդային տարիներին:
Ու, եթե հաշվի առնենք, որ այն տարիներին Հայաստանը հզոր, մեծ երկրի մաս էր, և ռեսուրսային առումով այդ կոռումպացված կուսակցապետական համակարգը կարողանում էր գոյատևել ինչ-որ ժամանակ (ի վերջո չդիմացավ), ապա այժմ դժվար որևէ երկիր այդ շռայլության հնարավորությունը տա մեզ:

Դիտեք նաև՝

Search