Դատաիրավական բարեփոխումների մասին զրուցում են Աննա Մինասյանը և Արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը։
- Դատաիրավական ոլորտի կաևորագույն խնդիրները և հիմնական մարտահրավերները;
- Դատարանների ծանրաբեռնվածություն․ էլեկտրոնային գործիքների ներդնում;
- Արդարադատության թվայնացման հնարավորությունները՝ ծանուցումներ, ապացույցների ներկայացում;
- Ծանրաբեռնվածության թեթևացման այլ ճանապարհներ՝ հակակոռուպցիոն դատարան, վեճերի լուծման արտադատական ճանապարհներ՝ հաշտարարության համակարգ, արբիտրաժային կենտրոն;
- Դատական համակարգի աշխատողների արհեստավարժության խնդիրը;
- Դատական համակարգի անկախության խնդիրը․ վստահության ճգնաժամի՞, թե՞ անկախության կայացման փուլում ենք;
- Եթե չկան արտաքին ազդեցություններ, շահեր, դատավորներն արհեստավարժ են, օրեսնդրությունը նույնն է, ինչպե՞ս կարող են միևնույն գործով մեկ տարվա ընթացքում տրամագծորեն տարբեր որոշումներ կայացվել առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում;
- Ինչպե՞ս է տեղի ունենալու վեթինգը․ արդյո՞ք սա այն դեպքն է, երբ արդարության հասնելու համար պետք է մասամբ անարդար միջոցների դիմել;
- Դատավորների ատեստավորման նոր համակարգ, բարեվարքության ստուգում։
Ծրագիրն իրականացվում է «:Բուն» հիմնադրամի կողմից «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։ «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության՝ Սիդայի աջակցությամբ։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է միայն ստեղծողը։ Հաղորդման ընթացքում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել Սիդայի տեսակետների հետ։