Քրեակատարողական հիմնարկներում և պատժի կատարման համակարգում մարդու իրավունքների պաշտպանության մասին, և թե որքան է ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ծառայության ռազմավարությունը մարդակենտրոն և ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը, զրուցում են Արշակ Գասպարյանը և ՀՀ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի նախագահ Զարուհի Հովհաննիսյանը։
«Բուն զրույցների» այս շարքը նվիրված է արդարադատության ոլորտի բարեփոխումներին, դրանց ընթացքին, արդյունավետությանը, չափելիությանը։ Արշակ Գասպարյանն իր հյուրերի հետ քննարկում է, թե ինչպես է պետությունը պատրաստվում պայքարել կոռուպցիայի դեմ՝ արդարադատության և իրավական ոլորտի բարեփոխումներում, անդրադառնում քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներին, ինչպես նաև ոստիկանության բարեփոխումներին։