🔹 Ինչպե՞ս են խաչվում քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարությունը և մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունը։
🔹 Ազատազրկված անձանց կյանքում ի՞նչ են փոխում այս ռազմավարությունները։
🔹 Ի՞նչ դեր ունի Մարդու իրավունքների պաշտպանը ռազմավարությունների մշակման փուլում։
🔹 Քրեակատարողական հիմնարկներից ի՞նչ հարցերով են դիմում ՄԻՊ-ին։
🔹 Ինչպե՞ս են բացահայտվում և քննվում խոշտանգումները բանտում։
Զրուցում են Արշակ Գասպարյանը և ՀՀ ՄԻՊ Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կախարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը։
«Բուն զրույցների» այս շարքը նվիրված է արդարադատության ոլորտի բարեփոխումներին, դրանց ընթացքին, արդյունավետությանը, չափելիությանը։ Արշակ Գասպարյանն իր հյուրերի հետ քննարկում է, թե ինչպես է պետությունը պատրաստվում պայքարել կոռուպցիայի դեմ՝ արդարադատության և իրավական ոլորտի բարեփոխումներում, անդրադառնում քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներին, ինչպես նաև ոստիկանության բարեփոխումներին։