Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանական համակարգում։
Քաղաքացու նկատմամբ վերաբերմունքը՝ ցանկացած բարեփոխման ցուցիչ։
Արդյո՞ք պետք էր լուծարել Հատուկ քննչական ծառայությունը։
Ինչպե՞ս գնահատել ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը։
Ոչ համակարգային փոփոխությունները կարո՞ղ են արդյունավետ լինել։
Ի՞նչ դասեր կարելի է քաղել Վրաստանի փորձից։
Զրուցում են Արշակ Գասպարյանը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
«Բուն զրույցների» այս շարքը նվիրված է արդարադատության ոլորտի բարեփոխումներին, դրանց ընթացքին, արդյունավետությանը, չափելիությանը։ Արշակ Գասպարյանն իր հյուրերի հետ քննարկում է, թե ինչպես է պետությունը պատրաստվում պայքարել կոռուպցիայի դեմ՝ արդարադատության և իրավական ոլորտի բարեփոխումներում, անդրադառնում քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներին, ինչպես նաև ոստիկանության բարեփոխումներին։