???? Արդյո՞ք լուրջ խախտում էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի հարցով Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ որոշման անտեսումը:
???? Կա՞ն այլ նախադեպեր միջազգային դատարանի որոշումների բացեիբաց արհամարհման:
???? Այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, մարդկության դեմ հանցագործությո՞ւն էր:
???? Արդյո՞ք ավտորիտար ռեժիմներն ավելի հակված են էթնիկ զտումների քաղաքականության գործածման:
???? Արդյո՞ք միջազգային իրավունքն ու մարդու իրավունքները համընկնում են:
«Ժողանվտանգություն» փոդքասթի տասներեքերորդ թողարկման մեջ զրուցում են «Ժողովրդավարության և անվտանգության» տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը և մարդու իրավունքների միջազգային իրավաբան, APRI Armenia-ի ավագ հետազոտող Շիլա Փայլանը։
Հաղորդումը նկարահանվել է 2023 թվականի ամռանը։