Play Video
15․ Քաղաքացի-պետություն | Կոռուպցիայի կանխարգելում

🔹Ի՞նչ գործառույթներ ունի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։
🔹Ի՞նչ հիմնական ուղղություններով է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրականացնում իր լիազորությունները։
🔹 Պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրերի հավաքագումն ու հրապարակումը ի՞նչ նշանակություն ունեն կոռուպցիայի ռիսկերի նվազման տեսանկյունից։
🔹Ի՞նչ կետեր է ընդգրկում պաշտոնատար կամ պետական պաշտոնի հավակնող անձանց բարեվարքության ստուգումը։
🔹Ո՞ր դեպքերում է հնարավոր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ անձի վերաբերյալ բացասական եզրակացությունից հետո տվյալ անձին ընդունել պետական պաշտոնի։
🔹 Ինչպե՞ս է վերահսկվում կուսակցությունների ֆինանսավորման գործընթացը։
🔹 Ի՞նչ քայլեր է պետք անել, որ կոռուպցիայի կանխարգելման գործընթացում հանրությունը գործուն քայլերով աջակցի պետությանը։
🔹 Ի՞նչ արատավոր երևույթների ականատես լինելու դեպքում է անհրաժեշտ դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։

«Քաղաքացի-պետություն» փոդքասթում զրուցում են Դանիել Իոաննիսյանը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Մարիամ Գալստյանը։

Ինչպիսի՞ն են պետության և քաղաքացիների հարաբերությունները Հայաստանում: Ո՞ր գլխավոր սկզբունքների շուրջ պետք է կառուցվեն այդ հարաբերությունները և ինչպե՞ս կարելի է մեծացնել այդ հարաբերությունների արդյունավետությունը: Հենց այս հարցերի քննարկման է նվիրված «Քաղաքացի-պետություն» հաղորդաշարը։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search