Play Video

Եթե դիտարկելու լինենք 2009-2010թթ. կիրարկված հայ-թուրքական հարաբերությունների ակտիվացումը, որը մեծամասամբ ամերիկյան հետաքրքրությունների և ռուսական շահերի համընկնում էր: Հետաքրքիրն այն է, որ եթե կառավարությունների մակարդակով 2009-2010թթ խոսում էին և հաճախ արվում էին ոչ պոպուլյար հայտարարություններ՝ հետապնդելով այն նպատակը, որն, ինչպես մեր հայ դիվանագետ Ռուբեն Շուգարյանը հայ-թուրքական հարաբերությունների գործընթացն է անվանում՝ perfect failure (հրաշալի ձախողում), որը բոլորին էլ ձեռնտու էր: Ի՞նչ տեղի ունեցավ: Երբ առաջին դեմքերը խոսում էին իրար հետ, թույլ տրվեց, որպեսզի հանրությունները տարբեր մակարդակներում շատ ավելի հեշտորեն միմյանց հետ շփվեն, այդտեղ կար նաև շատ կոնկրետ ֆինանսավորում՝ ամերիկյան փող: Ինչ-որ կետից, երբ քաղաքական որոշում կայացվեց դադարեցնել գործընթացը, սկսվեցին ճնշումները նաև հանրային մակարդակում, բայց ամերիկյան փողը դեռ կար, և ուրեմն հասարակական կազմակերպությունները դեռ իրար հետ մի քանի տարվա կտրվածքով պայմանավորվություններ ունեին տարբեր միջոցառումներ իրականացնելու: Ստացվեց այսպես, որ միջպետական մակարդակով գործընթացը կանգ առավ, բայց հանրային մակարդակում որոշ առումով արհեստականորեն գործընթացը պահվեց, ինչը, միևնույն է, դրական էր, որովհետև մարդիկ միմյանց հետ խոսում էին, բայց թե ինչքանով էր դա արդյունավետ, ավելի բարդ է հասկանալ…

Դիտեք նաև՝

Search