Play Video
ԾՐԱ_ԳՐԱՅԻՆ | Անվտանգություն և արտաքին հարաբերություններ․ Հայաստան-հարևաններ

Գալիք արտահերթ ընտրությունները կարող են լինել ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու, լարված և անկումային քաղաքական և հասարակական տրամադրությունները մեղմելու ճանապարհ։ Մեր փորձագետները իրականացրել են նախընտրական ծրագրերի համեմատական վերլուծություն և պատրաստել հեռուստահաղորդաշար՝ հանրությանը հնարավորություն տալով պատկերացում կազմել կուսակցությունների ծրագրերի և տեսլականների վերաբերյալ և կատարել կշռադատված ընտրություն։

Հաղորդաշարի շրջանակում ծրագրային զրույց կունենանք քաղաքագետ Բենիամին Պողոսյանի հետ և կանդրադառնանք քաղաքական ուժերի մոտեցումներին՝ Հայաստանի և հարևան երկրների հարաբերությունների և Հայաստանի անմիջական անվտանգային միջավայրի մասին:

ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԵՐ

  1. Բավարար համարու՞մ եք արդյոք քաղաքական ուժերի անդրադարձը բարեկամական Իրանի և Վրաստանի հետ հարաբերություններին: Ի՞նչ շեշտադրումներ էիք այս առումով ակնկալում տեսնել նախընտրական ծրագրերում:
  2. Այս ծրագրի նախապատրաստման փուլում մեզ ՀԱԿ-ի նախընտրական ծրագիրը հասանելի չէր, հետևաբար, հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ նրանց մոտեցումը ներառված չէր մեր վերլուծության մեջ: Այդուհանդերձ, կցանկանայինք հակիրճ անդրադառնալ ՀԱԿ-ի տեսլականին, քանի որ այն բավականին տարբերվում է մյուս բոլոր քաղաքական ուժերի մոտեցումներից:

Դիտեք նաև՝

Search