🔹Ինչպե՞ս են արաբական ավիաընկերությունները վերջին տարիներին կարողացել եվրոպացիներից «զավթել» շուկան։
🔹Հայաստանում երկաթուղային ցանցի գործարկման համար ի՞նչ նշանակություն ունի Նախիջևանը։
🔹Հայաստանը աշխարհին հետաքրքրող ի՞նչ ենթակառուցվածքներ ունի։
🔹Հայաստանում տարբեր ենթակառուցվածքների զարգացումը ինչպե՞ս կազդի մեր երկրի տնտեսության վրա։
🔹Ի՞նչ ներուժ ունի Զվարթնոց օդանավակայանը, որքա՞ն կարող է մեծանալ ու տարեկան որքա՞ն մարդ կարող է սպասարկել։
🔹Աշխարհի տարբեր բևեռների ենթակառուցվածքների միջև մրցակցության ինչպիսի՞ շերտեր կան։
🔹Որո՞նք են Հյուսիս-հարավ միջանցքի հիմնական երթուղիները։
🔹Ի՞նչ դեր կարող է ունենալ Հայաստան-Վրաստան 4-րդ էներգագծի կառուցապատումն ու կահավորումը Եվրոպայի առաջարկած «Սև ծովի գլոբալ դարպասներ» ծրագրին ներգրավվելու հեռանկարում։
Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» հաղորդաշարի հերթական թողարկմանը այս հարցերը վերլուծում են քաղաքական գիտությունների թեկնածու Գուրգեն Սիմոնյանը, պատմական գիտությունների թեկնածու, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը: