Play Video
61. Բուն զրույց. Արտաքին քաղաքականություն | ԼՂ հակամարտության պատմության խեղաթյուրումները

🔹Արդյո՞ք արդարացված է այն պնդումը, որ ԼՂ-ի՝ Ադրբեջանից դուրս կարգավիճակ ունենալու մասին խոսակցությունը դատապարտված էր ձախողման՝ սկսած Լիսաբոնի գագաթնաժողովից։
🔹Ինչո՞ւ և ինչպե՞ս են մեր իշխանությունները ամեն կերպ ցանկանում ԼՂ հարցի ձախողման պատասխանատվությունն իրենց ուսերից գցել։
🔹ԼՂ վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի հայտարարությունները ԼՂ-ում հայկական բանակի առկայության և ավելի քան հարյուր հազար արցախահայերի կյանքը փրկելու մասին ինչո՞ւ են խնդրահարույց։
🔹ԼՂ հարցի կարգավորման շուրջ ինչպիսի՞ գաղափարական տարակարծություններ ունեին ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները։
🔹Ինչպե՞ս էր տարբերվում Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը իր քաղաքական գաղափարակիցների և ժամանակի մեդիայի տարածած խոսույթներից։
🔹Արդյո՞ք Ղարաբաղի անկախության հարցում Հայաստանն ուներ աջակիցներ։
🔹ՀՀ իշխանությունների կողմից ԼՂ հակամարտության պատմության խեղաթյուրումները անտեղյակությա՞ն, թե՞ միտումնավոր մանիպուլյացիաների արդյունք են։
🔹Ովքե՞ր են Արցախի վերջին հայաթափման հիմնական պատասխանատուները։
🔹Ինչպե՞ս են քաղաքական հայտ ներկայացնող ընդդիմադիր գործիչները շահարկում Արցախի թեման և մոլորությունների մեջ գցում ժողովրդին։
🔹Ինչքանո՞վ է հավանական մոտ ապագայում խաղաղության պայմանագրի կնքումը, և արդյո՞ք մենք մեր պատմությունից քաղում են համապատասխան դասեր։

«Բուն զրույց․ Արտաքին քաղաքականություն» հաղորդաշարում զրուցում են Աննա Գևորգյանը և լրագրող, հրապարակախոս Թաթուլ Հակոբյանը։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search