Play Video

1990թ. Ռուսաստանի Դաշնության բնակչությունը կազմում էր մոտ 148 մլն, իսկ 2018թ. այդ թիվը մոտ 3 մլն-ով նվազել է, թեև որոշ աղբյուրների համաձայն այդ թիվն անհամեմատ մեծ է՝ մինչև 12 մլն: Բնակչության թվաքանակի նվազումը կարող է հետևանք լինել մի շարք հանգամանքների, որոնց մեջ մեծ նշանակություն ունեն տնտեսական ցուցանիշները: Համեմատելով Ռուսաստանի և, օրինակ, Հնդկաստանի տնտեսական աճը, կարող ենք տեսնել, որ Հնդկաստանն, ունենալով բնակչության ավելի մեծ խտություն, անհամեմատ ավելի մեծ տնտեսական աճ է ունեցել 1990թ.-ից: Կարևոր նշանակություն ունի նաև ինֆլյացիան, որը հարվածում է հատկապես սոցիալապես թույլ պաշտպանված շերտերին: Այս տեսանկյունից, նշված ժամանակահատվածում ինֆլյացիայի ցուցանիշները համեմատելով՝ տեսնում ենք, որ Ռուսաստանի ցուցանիշը մոտ երկու անգամ բարձր է, ինչից կարելի է եզրակացնել, որ Հնդկաստանի տնտեսական քաղաքականությունը ավելի ժողովրդամետ է եղել: Սրա լավագույն արտահայտումներից մեկը վերաբերում է ազգային արժույթի գնողունակության համարժեքին, որի ցուցանիշները Հնդկաստանում մոտ 9 անգամ ավելի բարձր են եղել, քան Ռուսաստանում:

2014թ. Ղրիմի իրադարձություններից հետո Ռուսաստանի տնտեսության նկատմամբ կիրառվեցին միջազգային պատժամիջոցներ, որոնք լրջորեն անդրադառնում են տնտեսության ցուցանիշների վրա. մոտ վեց տարի բնակչության եկամուտները չեն ավելանում, իսկ աղքատության մակարդակն ավելացել է: Թվում է՝ Ռուսաստանը՝ սեփական ռեսուրսներով ու տարածքով հանդերձ, այս ցուցանիշները պիտի կարողանար բարելավել, սակայն գործնականում դրանց վատթարանում են: Այս հանգամանքը կապված է Ռուսաստանի տնտեսության միակողմանի բնույթի հետ. բյուջեի եկամուտների ավելի քան 70%-ը ձևավորվում է վառելիքաէներգետիկ ռեսուրսից: Այստեղից հետևում է, որ Ռուսաստանն ըստ էության Եվրոպայի որոշ երկրների և Չինաստանի հումքային կցորդն է: Գումարելով դրան Ռուսաստանի հանդեպ միջազգային պատժամիջոցների՝ տեսնում ենք, որ այս ցուցանիշներն էականորեն ազդում են Ռուսաստանի, և որպես հետևանք՝ Հայաստանի տնտեսական վիճակի վրա: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանը ռազմականացված երկիր է. զենքի և զինամթերքի միջազգային շուկայի տարեկան 55-60 մլրդ դոլարից մոտ 13-14մլրդ-ը ռուսական զենքից և զինամթերքից է գոյանում: Պատժամիջոցներն ազդում են Ռուսաստանի վրա նաև ներմուծումը փոխարինելու ռազմավարության տեսակետից: Պատժամիջոցների ենթադրական ավարտից հետո դա կարող է հանգեցնել ռեսուրսների ավելորդ շռայլման և տնտեսության արդյունավետության նվազեցմանը:

Գաղտնիք չէ, որ Հարավային Կովկասը գտնվում է ՌԴ կենսական շահերի գոտում: Անցյալ տարիների ընթացքում ՀՀ-ում կատարված ներդրումների 55% Ռուսաստանից է, և առանց այդ ներդրումների հայկական տնտեսությունը զարգանալ չի կարող:

Դիտեք նաև՝

Search