Play Video

20-րդ դարի սկզբին Պաղեստինում իսրայելական պետականության որևէ նշույլ՝ խորքային առումով որևէ տեղաշարժ, որևէ գործընթաց, չկար: Ողջ հրեականությունն էր աշխատում պետականության հիմքերը ստեղծելու ուղղությամբ, բայց փաստացի կամ իրավական, քաղաքական առումով լուրջ գործընթացներ չէին ընթանում: Հետաքրքիր է, որ երկուհազարամյա պետականության բացակայությունից հետո, կարելի է ասել, զրոյից հրեությունը կարողացավ պետականություն հիմնել և ընդամենը կես դարվա պատմության ընթացքում դառնալ տարածաշրջանի առաջատար խաղացողներից մեկը: Ինչպես սինգապուրյան հրաշքը կամ ճապոնական հրաշքը, մերձավորարևելյան տնտեսական հրաշքը և պետականության հիմնման հետ կապված աննախադեպ, բեկումնային ծրագիրը Իսրայել պետության հիմնումն էր:

Այստեղ պետք է խոսել ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին իրավաքաղաքական գործընթացների մասին: Էական է ոչ միայն այն, որ պետականությունը հիմնվեց հնագույն ժամանակաշրջանում հրեաներին պատկանած տարածքների վրա, այլև այն մտավոր, գիտական ներուժը, որը ձևավորվեց Իսրայել պետությունից, Մերձավոր Արևելքից դուրս: Սա կոչվում է մարդկային կապիտալ, որը ամենաարժեքավոր կապիտալն է, և դրա շատ արդյունավետ կիրառումը հնարավորություն է տալիս, որպեսզի հրեությունը կարողանա շատ ավելի խորքային նպատակներ իր առջև դնել և հասնել պետականության ստեղծման: Պետականության հիմնումից հետո շատ բարդ իրավիճակ էր Իսրայել պետության համար, որովհետև միանգամից բախվեց արաբական աշխարհի դիմակայությանը, և ներքաշվեց պատերազմի մեջ: Այնուամենայնիվ, Իսրայելը կարողացավ հաղթանակած դուրս գալ ստեղծված պատերազմական և ճգնաժամային իրավիճակից:

Մի քանի տասնամյակում զրոյից պետություն ստեղծելով՝ հրեությունը կարողացավ հասնել հսկայական տնտեսական պոտենցիալի: Օրինակ, 2019թ. Իսրայելի պետական բյուջեն տարբեր հաշվարկներով մոտավորապես 118-120 միլիարդ դոլարի շրջանակներում է գնահատվում: Սակայն կան նաև հավելյալ ֆինանսական միջոցներ, հնարավորություններ, որոնք գալիս են համաշխարհային հրեության տարբեր հատվածներից, ապակենտրոնացված ցանցային համակարգից:

Պետք է ընդգծել, որ Իսրայել պետության կարևորագույն խնդիրներն անվտանգության ապահովումն ու կրթությունը, մարդկային կապիտալն են: Երկրի ՀՆԱ-ն մոտավոր հաշվարկներով կազմում է մոտավոր 400 միլիարդ դոլար, որից 18-20 մլրդ դոլարը (մոտավոր՝ 5%) հատկացվում է պաշտպանությանը և մոտավորապես այդքան էլ՝ կրթությանը (Research and Development հատվածին):

Իսրայել պետության ստեղծման առաջին տարիներից սկսած՝ պետական մակարդակով ֆինանսավորվում և տարբեր իրավաքաղաքական, օրենսդրական ակտերի և օրենքների միջոցով խթանվում են կապիտալ ներդրումները: Բացի դրանից, հրեաներն անչափ կարևորում են գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացումը և հատկապես իսրայելական ընկերությունների ներգրավվածությունն այդ ոլորտում:

Իսրայելական ընկերությունները հատկապես գիտատեխնոլոգիական ոլորտում տարեկան իրականացնում են կապիտալ ներդրումներ, որոնք մոտավորապես տատանվում են 2-10 միլիարդ դոլարի սահմանում: Իսրայելական exit-ներից (այն ընկերությունները, որոնք իրենց մասնաբաժինը վաճառում են այլ խոշոր ընկերությունների կամ ձուլվում են) տարեկան մոտավորապես 5-10-12 միլիարդ տարեկան ներդրումներ են գալիս Իսրայելի պետբյուջե և ՀՆԱ՝ կախված նրանից, թե որքան են նրանք փոխկապակցված պետության հետ և որքանով են մասնավոր սեկտորի մասնաբաժինը:

Global Research and Development Funding Forecast-ի 2018 թվականի զեկույցում ներառվել են այն առաջատար երկրները, որոնք լուրջ ներդրումներ են իրականացրել գիտատեխնոլոգիական ոլորտում (40 երկիր): Այս զեկույցում Համախառն ներքին ծախսերի մակարդակով Իսրայելը 2018 թվականին զբաղեցնում էր 22-րդ դիրքը: Ըստ զեկույցի՝ այս ոլորտում Իսրայելի ծախսերը 2018 թվականին 12,8 միլիարդ դոլար են կազմել:

Իսրայելը նաև հայտնի է ռազմարդյունաբերությամբ նաև համաշխարհային շուկայում որպես արտահանող. տարեկան մոտավոր արտահանվում է 7-10 միլիարդի սպառազինություն և ռազմական տեխնիկա: Հիմնականում սպառվում է Հակաօդային պաշտպանության սպառազինություն, անօդաչու թռչող սարքեր: Արտաքին շուկա մատակարարված ՀՕՊ տեխնիկան մոտավորապես կազմում է ամբողջ արտահանման մոտավոր 20-25 տոկոսը, 10-14 տոկոսը անօդաչու թռչող սարքեր են և մի այդքան էլ՝ ռադիոկապ, հետախուզություն և այլն:

Դիտեք նաև՝

Search