Play Video
[Գլոկալ] Հնդկաստան. տնտեսություն | Աշոտ Մարկոսյան

Հնդկաստանը բնակչության թվով աշխարհում երկրորդն է՝ Չինաստանից հետո, իսկ որոշ կանխատեսումների համաձայն առաջիկա 15 տարիների ընթացքում Հնդկաստանն իր բնակչության թվաքանակով զբաղեցնելու է առաջին տեղը։ Ցանկացած երկրի տնտեսության հիմնական նպատակը բնակչության կենսամակարդակի ապահովումն ու բարձրացումն է։ Սկսած 2009 թվականից Հնդկաստանը դարձել է աշխարհում ամենաբարձր տնտեսական աճ ունեցող երկիրը։

2009 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների ՀՆԱ-ի միջին ցուցանիշը նվազեց 1․1%-ով, մինչդեռ Հնդկաստանում ՀՆԱ-ի աճը կազմեց 6․5%:

Հնդկաստանում տնտեսական աճի բարձր ցուցանիշը վկայությունն է այն արդյունավետ քաղաքականության, որն իրականացվում է երկրում։ Ինդիրա Գանդիի և նրա որդու հաջող բարեփոխումները և վարած տնտեսական քաղաքականությունը մեծ կարևորություն ունեցան երկրի զարգացման պատմության մեջ։ Հնդկաստանում ներդրումների հիմնական մասը կատարվում է սեփական ներդրումների հաշվին, այնուհանդերձ, երկիրը նաև կարիք ունի զգալի օտարերկրյա ներդրումների։ Հնդկաստանի կառավարությունը մի հետաքրքիր նորարարություն մտցրեց՝ արտոնությունների հաշվին ձևավորված ազդեցությունը և օտարերկրյա կապիտալը պահելով երկրում և մտցնելով սահմանափակումներ դրանք դուրս հանելու գործում։

Դիտեք նաև՝

Search