Play Video

Խորհրդային ժամանակներից մինչ օրս Վրաստանի տնտեսությունը ենթարկվել է որոշակի փոխակերպումների՝ վերածվելով շուկայական տնտեսության։ Խորհրդային միության ժամանակ Վրաստանի տնտեսությունը բավականին զարգացած էր, սակայն այն ժամանակ արդեն սպառել էր իր զարգացման հնարավորությունները։ Այն տնտեսական մոդելը, որը կար՝ պլանային սոցիալիստական տնտեսությունը, արդեն չէր ապահովում Վրաստանի տնտեսական աճը․ 1985 թվականին Վրաստանի տնտեսությունում անկում էր գրանցվել։

1996 թվականից վերսկսվեց Վրաստանի տնտեսական աճը՝ հույսեր տալով թե՛ կառավարությանը, թե՛ բնակչությանը, սակայն 1998 թվականի ճգնաժամը Ռուսաստանում և Հարավարևելյան Ասիայում նորից դադարեցրեց այդ աճը։ Վրաստանը հայտնվեց բավական վատ վիճակում, որովհետև չէր կարողանում պայքարել Խորհրդային միության անկումից հետո ուժեղացած կոռուպցիայի դեմ։ Այսօրվա գնահատականներով 2000-ականների սկզբին Վրաստանում ստվերային տնտեսությունը կազմում էր ՀՆԱ-ի 75 տոկոսը։

2003 թվականի վերջին Վրաստանում տեղի ունեցավ «Վարդերի հեղափոխություն», որի արդյունքում իշխանության եկավ նոր թիմ։ Ղեկավար Միխայիլ Սահակաշվիլին փորձեց ամբողջությամբ փոփոխել Վրաստանը, ինչը նրան հաջողվեց անել որոշ ոլորտներում (հիմնականում՝ կոռուպցիայի և հանցագործության դեմ պայքարում)։ Սակայն այս ամենն արվում էր շատ բիրտ միջոցներով․ այս ամենի հետևանքով բանտարկյալ բնակչության թվով Վրաստանը հայտնվեց առաջին հնգյակում։

Սահակաշվիլիի կառավարման շրջանում Վրաստանի տնտեսական աճը միջինում կազմում էր 5-6 տոկոս, և վերջին տարիների ընթացքում երկրում գրանցվում է մոտավորապես նույն ցուցանիշը։ Այսինքն, Վրաստանի տնտեսությունը կարող է աճել բավականին կայուն ձևով։ Սակայն եթե 2000-ականների սկզբին երկրում զարգանում էր ծառայությունների ոլորտը, այդ թվում՝ տուրիզմը, ապա հիմա տնտեսության հիմնական շարժիչ ուժը շինարարությունն ու ֆինանսական ծառայություններն են։ 

Դիտեք նաև՝

Search