Play Video

Հայաստանում առանցքային խնդիրն այն է, որ բիզնես կապիտալի զգալի մասը ոչ լեգալ և ոչ լեգիտիմ է, ինչի արդյունքում և ինչը հաղթահարելու համար և տեղի ունեցավ հեղափոխությունը: Մենք չգիտենք, թե ում են պատկանում բիզնես ակտիվները. դրանք զգալի մասով օֆշորային կամ արտասահմանյան ընկերությունների վրա են գրանցված, ու իրական սեփականատերերը պարզ չեն, որովհետև հասարակությունը լեգիտիմ չի ճանաչում այդ ունեցվածքը: Սա շատ կարևոր հանգամանք է, թե ինչպես է այդ կապիտալը Հայաստանում լեգալացվելու և լեգիտիմացվելու:
Հաջորդ խնդիրն այն է, որ մեր կապիտալը խուսափեց ապրանքների արտահանման փուլից և շատ արագ դարձավ կապիտալ արտահանող: Մենք ունենք գերհարուստներ, որոնց համար Հայաստանի շուկան արդեն չափազանց փոքր է, և այդ մարդկանց բիզնես հետաքրքրությունները Հայաստանից դուրս են:
***
Այսօր՝ հեղափոխությունից հետո, մեր հասարակության մեջ չափազանցված սպասումներ կան. մարդիկ սպասում են արագ փոփոխությունների, և մի քանի ամսից այդ պահանջներն ավելի սուր կերպով կարտահայտվեն: Այս խնդիրը լուծելու համար կառավարությունը պետք է անկեղծ լինի հասարակության հետ:

Դիտեք նաև՝

Search