Play Video
[Con-SEP-tion]. Անձնական ֆինանսների կառավարում | Արաքս Մանուչարյան

Սովորաբար ֆինանսական կրթման դասընթացները սկսվում են մարդկանց վերաբերմունքը լավացնելուց։ Ֆինանսական կրթությունն ունի չորս բաղադրիչ՝ գիտելիք, հմտություն, վերաբերմունք և վարքագիծ, իսկ ֆինանսական կրթության յոթ թեմատիկ ուղղություններն են՝ տնտեսություն, բյուջե, խնայողություններ/երկարաժամկետ պլանավորում, պարտքերի կառավարում, ֆինանսական ծառայությունների ձեռքբերում, իրավունքների պաշտպանություն և ֆինանսական խարդախություններ։

Ֆինանսների 50%-ը անհրաժեշտ է ուղղել կարիքներին, 30%-ը՝ ցանկություններին, իսկ մնացած 20%-ը հորդորվում է ուղղել խնայողություններին։ Առանձնացնում են խնայողությունների երկու տեսակ՝ նպատակային և ոչ նպատակային։ Հոգեբաններն ասում են, որ եթե 21 օր ինչ-որ բան կրկնում ես, դառնում է սովորություն։ Այնուամենայնիվ, այս պնդումը շատ ինդիվիդուալ է․ կարևոր է ձևավորել վերաբերմունք և ունենալ հստակ նպատակ։ Հայաստանում արժեթղթերի շուկան վերջին շրջանում ակտիվացել է, ինչը ֆինանսական գրագիտության բարձրացման նշան կարող է դիտարկվել։

Դիտեք նաև՝

Search