Play Video
[Գլոկալ] Չինաստան. տնտեսություն | մաս 2 | Վահագն Խաչատրյան

1980-ականներին պարզվեց, որ Չինաստանը չունի կոնումիկացիաներ, ենթակառուցվածքներ, իսկ նման երկրում տնտեսական հաջողության գրավականներից մեկն այնտեղ ներդրում անելն էր։ Պետական միջոցներով արվեցին մեծամասշտաբ ներդրումներ՝ հիմք դնելով նաև օտարերկրյա ներդրումների կարևորության գիտակցմանը։ Առաջին շրջանում մեծ թափով կիրառվեցին ներքին ռեսուրսները՝ հիմնականում էժան աշխատուժը, ինչը երկիրը մրցունակ դարձրեց համաշխարհային շուկայում։ Չինաստանում ծայրահեղ աղքատություն այլևս չկա, աղքատության մակարդակը ընդամենը 3․2 % է, իսկ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն անցել է 10․000 դոլարից։

Չինական մոտեցումներն ու մտածելակերպը քառասուն տարվա ընթացքում տնտեսության ահռելի աճ են ապահովել։ Այս ամենով հանդերձ, Չինաստանի տնտեսության զարգացումը զերծ չի մնացել բացասական երևույթներից։ Չինաստանում չկա ժողովրդավարություն, երկրում միակուսակցական համակարգ է։ Չինացիները մինչ հիմա չեն ընդունում Մաո Ցզեդունին և նրա մոտեցումները, և ոչ ոք չի կարծում որ երբևէ կլինի նրա գաղափարների ռեստավրացիան, ինչը չի կարելի ասել Ռուսաստանի պարագայում, որտեղ տեղի է ունենում Ստալինի գաղափարների արդարացում։ Դրա հետ մեկտեղ, չկա նաև Ցզեդունի սոցիալիստական, մարքսիստական մոտեցումների հրաժարման միտում էլ չկա։

Դիտեք նաև՝

Search