Play Video
Դիլեմա 57. Հայաստանի վրա ռուսական ազդեցության գործիքակազմը․ մաս 2-րդ

🔹Ինչո՞ւ է սխալ Ռուսաստանի վարած քաղաքականության մասին դատողություններ անելը 1994-1995 թվականների Ռուսաստանի պրիզմայով։
🔹Ինչպիսի՞ հակասությունների մեջ են հայ-ռուսական միջպետական պայմանագրերը և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները։
🔹Արդյո՞ք Ռուսաստանի ազդեցության թուլացումը տարածաշրջանում հնարավորություն է ստեղծում Հայաստանի համար Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման։
🔹Հայաստանի քաղաքական կոնցեպտի բացակայությունը ի՞նչ նոր խնդիրներ է ի հայտ բերում։
🔹Ինչքանո՞վ են վտանգավոր ռուսական ազդեցության գործակալները և Հայաստանում ցուցադրվող ռուսական հեռուստաալիքները մեր պետության համար։
🔹Ռուսական ազդեցության գործակալների առկայությունը միայն Հայաստանի՞ն է բնորոշ, թե՞ հետխորհրդային այլ երկրներում էլ է տարածված։
🔹Ինչպե՞ս է Ռուսաստանը շահարկում իր երկրում հայկական հսկայական բնակչության գործոնը։

Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» հաղորդաշարի հերթական թողարկմանը այս հարցերը վերլուծում են քաղաքագետ Նարեկ Մինասյանը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search