🔹Որքանո՞վ է զարգացած ապաստարանների և ճգնաժամային կենտրոնների ենթակառուցվածքը Հայաստանում։
🔹Ովքե՞ր են ուղղորդվում ճգնաժամային կենտրոններ և ովքե՞ր՝ ապաստարաններ։
🔹Ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել բռնության զոհին ապաստարան տեղափոխելու կայացած մեխանիզմներ չունենալը։
🔹Ստամբուլյան կոնվենցիայում ի՞նչ հոդվածներ կան բռնության զոհերին պետության կողմից ապաստարանների և համապատասխան կացարանների տրամադրման մասին։
🔹Կա՞ արդյոք կոնվենցիայի այս և այլ դրույթների և մեր օրենքների միջև հակասություն։
🔹Կոնվենցիայի վավերացումը հատկապես ինչպիսի՞ խնդիրների լուծմանը կնպաստի։
Զրուցում են Աննա Մինասյանը և Կանանց աջակցման կենտրոնի ծրագրի ղեկավար Հասմիկ Գևորգյանը։
«Ստամբուլյան կոնվենցիան ի ցույց» հաղորդաշարում քննարկում ենք Եվրոպայի Խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան»․ խոսում ենք փաստերով, հասկանալի լեզվով և սառը գլխով։