🔹Ի՞նչ դեր և ազդեցություն ունի մեդիան Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտի հաղթահարմանն ուղղված ջանքերում։
🔹Ինչպիսի՞ խոսույթներ են գերիշխում ադրբեջանական մեդիայում և հասարակության մեջ Հայաստանի վերաբերյալ։
🔹Ի՞նչ է սպասվում իշխանական խոսսույթներից տարբեր կամ հակադիր կարծիք հայտնող անձանց Ադրբեջանում։
🔹Ի՞նչ գործունեություն է ծավալում Երևանի և Բաքվի մամուլի ակումբների իրականացրած երկխոսության ծրագիրը։
🔹Ինչո՞ւ են Հայաստանի քաղաքական փորձագետները ավելի անկաշկանդ խոսում թեմայի մասին, քան Ադրբեջանինը։
🔹Ի՞նչ վտանգների կարող է հանգեցնել հասարակության որոշ շերտերի այն խոսույթը, ըստ որի՝ այս ողջ կոնֆլիկտի պատասխանատվությունը Հայաստանի և հայ ժողովրդի ուսերին է։
🔹Ինչո՞ւ են կանայք շատ ավելի հաճախ խուսափում Հայաստան-Ադրբեջան երկխոսությանը ներգրավվելուց։
🔹Արդյո՞ք մեր հասարակության վախերն ու անհանգստությունները Ադրբեջանից ունեն օբյեկտիվ հիմքեր։
«Բուն զրույց․ Արտաքին քաղաքականություն» հաղորդաշարում զրուցում են Աննա Գևորգյանը և լրագրող, Երևանի մամուլի ակումբի փորձագետ Հակոբ Կարապետյանը։