🔹Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ներկայիս փուլի վերաբերյալ ինչպիսի՞ մոտեցումներ կան։
🔹Հնարավո՞ր է արդյոք առանց միջնորդների, միայն երկկողմ բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչել։
🔹Ադրբեջանում քննարկվող հակահայկական բանաձևերը արդյո՞ք միայն հոգեբանական ճնշման գործիքներ են։
🔹Հայաստանի կողմից ի՞նչ հիմնական փոփոխություններ են եղել խաղաղության 9-րդ՝ լրամշակված տարբերակում։
🔹Հայկական մեդիայում կա՞ն արդյոք ադրբեջանական ներքին հռետորաբանության՝ դեպի հայ իրականություն ներթափանցելը խոչընդոտող մեխանիզմներ։
🔹Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Տավուշի հարակից հատվածներում սահմանազատումից հետո երկու կողմերի համար էլ ոչ այնքան բարենպաստ իրադրություն է ստեղծվել՝ ինչո՞ւ կողմերը չգնացին երկու կողմերի համար էլ ավելի պակաս ցավոտ լուծման։
🔹Կա՞ն արդյոք մտահոգություններ, որ սահմանազատումը կարող է կանգ առնել Տավուշում և չշարունակվել այլ մարզերում։
🔹Ինչպե՞ս կարելի է խուսափել ադրբեջանական կողմի առաջ քաշած «Անկլավների փոխարեն միջանցք» շանտաժից։
«Բուն զրույց․ Արտաքին քաղաքականություն» հաղորդաշարում զրուցում են Աննա Գևորգյանը և քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը։