Play Video
Ճարտարապետությունը՝ հասարակական գործընթացների կարևոր բաղադրիչ. Սարհատ Պետրոսյան, Ռուբեն Արևշատյան

Ինչպե՞ս կզարգանար մարդկային պատմությունը, եթե չլինեին պատշգամբները, որտեղից արտասանվել են շատ կարևոր ճառեր ու ելույթներ: Օր.՝ Երևանի հայտնի պատշգամբից հայտարարվել է առաջին հանրապետության հիմնադրման մասին լուրը, Հիտլերը և Մուսոլինին պատշգամբներից էին ելույթ ունենում՝ դիմելով ժողովրդին:

Վերջին 20-30 տարիների ընթացքում, երբ մեջտեղ եկան պոստմոդեռնիստական քննադատությունն ու դիսկուրսը (հայկական իրականության մեջ այն եղավ անգիտակից մակարդակի վրա, սակայն թողեց շատ լուրջ հետևանք), ճարտարապետները գտան հետաքրքիր և հարմար անցման կամ փախուստի մի տարբերակ, ելք՝ դիտարկելով ճարտարապետությունը՝ որպես արվեստի գերագույն մի ձև, որն ինքնամփոփ է, կարող է ինքն իր մեջ ձևավորել գաղափարներ, ֆորմաներ՝ կտրվելով սոցիալական, տնտեսական կոնտեքստներից: Պարադոքսալն այն է, որ ճարտարապետությունը երբեք կտրված չի եղել և  ուղիղ փոխկապակցված է եղել թե՛ հասարակական, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական իրավիճակների հետ:  Ահա ճարտարապետները, իրենց դուրս բերելով պաշտոնական մակարդակի վրա ձևակերպված կառուցվածքներից, իրենք իրենց համար ձևավորել էին վիրտուալ, երևակայական մի հարթակ, որի վրա նրանք կանգնում էին ու արտադրում ֆորմաներ, որոնք զուտ արվեստի լեզվով էին խոսում:

Մաշտոցի՝ ժամանակակից արվեստի թանգարանի համար ստեղծված կլոր շենքերին անդրադառնանք, շատ կարևոր կառույց, որին շատ կապված եմ ու որտեղ աշխատում էի: 90-ականների վերջն էր,  մենք համոզում էինք Ջիմ Թորոսյանին ու Գևորգ Արամյանին թույլ տալ մեզ ընդամենը ապակեպատել ստորին հատվածը: Մեր տեսանկյունից՝ բավականին կոռեկտ միջամտություն էինք առաջարկում, ճարտարապետությանը ձեռք չէինք տալիս, ոչինչ չէինք փոփոխում, մինչդեռ Ջիմ Թորոսյանն ու Գևորգ Արամյանը կտրականապես դեմ էին: Ես հիշում եմ, թե ինչպես էր Գևորգ Արամյանն ասում, որ այստեղ խնդիր կա լուծված. մարդը, որ պետք է շենքի այս ծայրից մտնի, տեսնի ամբողջ ցուցադրությունը, հետո մյուս ծայրից պետք է դուրս գա և քայլի բոլոր այդ ոչ սիմետրիկ դասավորված, բետոնե պլաստերի վրա, ինչը նրա մոտ պետք է ստեղծի մի տարածություն՝ վերանայելու, վերագիտակցելու իր ամբողջ այդ տեսածը…

Դիտեք նաև՝

Search