Alt_urban հաղորդաշարը նպատակ ունի վերարժևորելու քաղաքային պլանավորումը, տարածքային զարգացումը, առհասարակ` քաղաքն ու տարածքը:
Այս թողարկման մեջ զրուցում են Սարհատ Պետրոսյանը, ճարտարապետ-քաղաքաշինարարներ Սարգիս Թովմասյանը և Սերգեյ Ամիրաղյանը։
- Արդյո՞ք կա ողջ երկրի տարածական պլանավորման փաստաթղթի կարիք;
- Արդյո՞ք աշխատում է միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորումը;
- Համայնքների խորոշացումը, միկրոռեգիոնալ հատակագծերի մշակումը և համաչափ զարգացումը;
- Արդյո՞ք այդքան մեծ խնդիր է Երևանի ագլոմերացիան․ անհրաժե՞շտ է կտրուկ միջոցներ ձեռնարկել Հայաստանը հավասարաչափ բնակեցնելու համար;
- Երևանի զարգացում չի նշանակում անվերջ կառուցապատում և խոշորացում;
- Ի՞նչ անել, որպեսզի պետական քաղաքականությունը բխի տարածական պլանավորումից;
- Գոտիավորման նախագծերը և բազմաբնակարանային շենքերի կառուցման խնդիրը։