Alt_urban հաղորդաշարը նպատակ ունի վերարժևորելու քաղաքային պլանավորումը, տարածքային զարգացումը, առհասարակ` քաղաքն ու տարածքը:
Այս թողարկման մեջ քաղաքային ակտիվիզմի մասին զրուցում են Սարհատ Պետրոսյանը, Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի համակարգող Իզաբելլա Սարգսյանը և կինոռեժիսոր, մշակութային քննադատ Դավիթ Ստեփանյանը:
- Զգացողությունները 15 տարվա պայքարից հետո;
- Քաղաքային ակտիվիզմը և ազատ շուկայական հարաբերությունները;
- Արդյո՞ք հնարավոր է շարունակել քաղաքի համար պայքարը;
- Ինչպե՞ս դիմակայել օլիգարխիկ հարստահարման մեթոդներին;
- Ներդրողների տնտեսական շահերը և քաղաքական կամքը;
- Արդյո՞ք շատ են քաղաքի համար սրտացավ մարդիկ;
- Արդյո՞ք Հայաստանում գործում են քաղաքային կենցաղավարության նորմերը: