Alt_urban հաղորդաշարը նպատակ ունի վերարժևորելու քաղաքային պլանավորումը, տարածքային զարգացումը, առհասարակ` քաղաքն ու տարածքը:
Առաջին թողարկման մեջ զրուցում են Սարհատ ՊԵտրոսյանը, տնտեսագետ, հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը և ճարտարապետ, ուրբանիստ Հեղինե Փիլոսյանը:
Զրույցի հիմնական կետերը`
- Արդյո՞ք պետք է մայրաքաղաքը տեղափոխել Կապան
- Արդար քաղաքներ. «հակադարձ գետտոյի» գաղափարը
- Ո՞րն է քաղաքային պլանավորման շուրջ որոշումների ընդունման ալգորիթմը
- Երկրի գործունեության գոտիականություն. որտեղ ինչ կարելի է կառուցել
- Երևանը` առանձնատներով լի քաոտիկ ագլոմերացիա