Alt_urban հաղորդաշարը նպատակ ունի վերարժևորելու քաղաքային պլանավորումը, տարածքային զարգացումը, առհասարակ` քաղաքն ու տարածքը:
Այս թողարկման մեջ քաղաքային հիշողության մասին զրուցում են Սարհատ Պետրոսյանը, Երևան ամսագրի գլխավոր խմբագիր, գրող Արտավազդ Եղիազարյանը և ֆոտովավերագրող, կոլեկցիոներ Հայկ Բիանջյանը:
- Երևանի հիշողության կորստի վավերագրումը` 2003-ից սկսած;
- Երևան ամսագրի պատմությունն ու ազդեցությունը;
- Արդյո՞ք ամսագիրը պահպանել է անկախությունը;
- Կոնդ, Ֆիրդուս, Զվարթնոց. ներդրողները և որոշում կայացնողները;
- Թբիլիսիի բարդույթը և նախաթամանյան Երևանի մասին կարծրատիպերը;
- Ինչպե՞ս խուսափել սեփական գործի անիմաստության զգացողությունից: