Alt_urban հաղորդաշարը նպատակ ունի վերարժևորելու քաղաքային պլանավորումը, տարածքային զարգացումը, առհասարակ` քաղաքն ու տարածքը:
Այս թողարկման մեջ քաղաքային էսթետիկայի մասին զրուցում են ճարտարապետներ Սարհատ Պետրոսյանը, Ալբերտ Զուրաբյանը և Գարեգին Եղոյանը:
- Արդյո՞ք կա ճարտարապետական համընդհանուր էսթետիկա;
- Միջավայրը ե՞րբ հայտնվեց ուշադրության կենտրոնում;
- Ճարտարապետի սկզբունքայնությունը բավարա՞ր է որակյալ միջավայր ստեղծելու համար;
- Էկլեկտիկայի ու մոդեռնիզմի ճարտարապետությունը և միջավայրը;
- Հյուսիսային պողոտայի էսթետիկան` Երևանի բոլոր արվարձաններում;
- Ճարտարապետությունը վերածվել է ագրեսիվ բիզնեսի;
- Հաջորդ մարտահրավերը` ինտերիեր դիզայներներ;
- Քաղաքային էսթետիկայի գլխավոր չափանիշը` կենսունակություն;
- Խրուշյովկաներից մինչև Դալմայի այգիներում կառուցվող շենքեր;
- Ինչո՞ւ է Բեռլինի Պոտսդամերպլացը մարդկային, իսկ Հյուսիսային պողոտան` ոչ: