🔹Ի՞նչ է նշանակում Առաջին հանրապետության ֆենոմենը մեր պետության պատմության համար։
🔹Ի՞նչ պայմաններում Առաջին հանրապետությունը հռչակեց իր անկախությունը։
🔹Ինչպիսի՞ դիրքորոշում ունեին թուրքական և ռուսական գործոնների նկատմամբ Անդրկովկասի երեք նորանկախ հանրապետությունները։
🔹Ինչպիսի՞ միֆական պատկերացումներ կային Սարդարապատի ճակատամարտում հայկական կողմի հաջողության վերաբերյալ, և ի՞նչ է տեղի ունեցել իրականում։
🔹Ի՞նչ անհարկի սպասումներ ունեին Առաջին հանրապետության պետական այրերը Անտանտի երկրներից և միջազգային հանրությունից։
🔹Ինչպիսի՞ հարաբերություններ էր հաստատել Առաջին հանրապետությունը հարևան երկրների հետ։
🔹Ի՞նչ խնդիրների հանգեցրեց հարևան երկրների հետ սահմանների հեղհեղուկ լինելը Առաջին հանրապետության համար։
🔹Արդյո՞ք արդարացի են Առաջին հանրապետության իշխանություններին ուղղված այն քննադատությունները, ըստ որոնց՝ նրանք ուշացրին Հայաստանի խորհրդայնացման որոշման ընդունումը։
«Բուն զրույց․ Արտաքին քաղաքականություն» հաղորդաշարում զրուցում են Աննա Գևորգյանը և պատմաբան Միքայել Յալանուզյանը։