🔹Ի՞նչ է ապատեղեկատվությունը հաղորդակցության ոլորտում։
🔹Ո՞րն է հաղորդակցության մասնագետի դերը բիզնեսի համբավի ձևավորման հարցում։
🔹Որքանո՞վ է կարևոր բիզնեսի ղեկավարի կերպարը բիզնեսի հանդեպ վստահություն ձևավորելու հարցում։
🔹Ի՞նչ դեր ունի ապատեղեկատվության հերքման փաթեթավորումը։
🔹Ինչո՞ւ է ապատեղեկատվությունը ավելի արագ տարածվում, քան ճշմարիտ տեղեկատվությունը։
Զրուցում են Մանե Մադոյանը, Գևորգ Պողոսյանը և հաղորդակցության ոլորտի փորձագետ Մանվել Քեշիշյանը։
«ԴիզԲիզը» փոդքասթ է բիզնես միջավայրում ապատեղեկատվության տարածման հետևանքների և դրանց կառավարման գործիքների մասին։ Հաղորդակցության ոլորտի հետ առնչվող տարբեր դերակատարների` հանրային կապերի պատասխանատուների, լրագրողների, իրավաբանների, գործարարների, մարքեթինգի փորձագետների հետ քննարկումներ՝ հիմնված իրական փորձառության և արձանագրված դեպքերի ուսումնասիրության վրա։