Play Video
Կոնֆլիկտ և քաղաքակրթություն. Դավիթ Հովհաննիսյան, Արտակ Այունց, Աշոտ Ոսկանյան

Ըստ Ժան Մոնեի ձևակերպման՝ քաղաքակրթություն = նորմ + ինստիտուտ: Սա կարծես համակարգի մի տեսակ լինի, որ սանձավորում է անսանձելին, իսկ անսանձելին մշակույթն է, այսինքն մշակույթը մտցնում է ինչ-որ մի ձևի մեջ, որը թույլ է տալիս այդ մշակույթի մշակածը օգտագործել: «Մի՛ սպանիր» պատվիրանը մշակույթ է, իսկ դատարանը, սահմանադրությունը՝ քաղաքակրթություն:

Երբ Հաբերմասը, ով ավելի լուսավորչականության կողմնակից է, վիճում է Գադամերի հետ՝ մեղադրելով վերջինիս, որ նա անընդհատ խոսում է նախապաշարմունքների մասին, հեղինակության, ավանդության մասին, բայց դա հետամնաց հայացք է, պետք է զտել, մաքրել, պետք է բանականության լույսով ամեն ինչը լուսավորել, Գադամերը մի շատ հետաքրքիր բան է ասում, նա ասում է. «Ես վախենամ՝ Դուք սարսափելի անիրատես եք, եթե Դուք հույս ունեք, թե մարդիկ դատողություններով են շարժվում, մարդիկ ելնում են շատ ավելի իռացիոնալ բաներից»:

Կուլտուրա բառը կարելի է թարգմանել կրթություն, որովհետև մշակույթ բառի -ույթ վերջածանցը կարծես թե ֆիքսում է արդեն կայացածը, այն, ինչ արդեն մշակվել է, մինչդեռ կրթությունը պրոցեսուալ է, պրոցեսն է:

Դիտեք նաև՝

Search