2016թ. Հայաստանում առաջին անգամ ընդունվեց միգրանտների և փախստկանների ինտեգրման քաղաքականություն, թեև միգրացիան և բռնի միգրացիան այստեղ նոր երևույթ չէ: 1980-ականներից մինչ օրս բռնագաղթված փախստականների հոսքեր են եղել Ադրբեջանից, Իրաքից, Ուկրայինայից և Սիրիայից:
Ի՞նչ խնդիրներ է բարձացնում ինտեգրացիոն հայեցակակարգը, և ի՞նչ լուծումներ են առաջարկվում: Հայեցակարգում բերվում է ինտեգրացիայի հիմնական չորս ուղղություն՝ ընդունող երկրի լեզվի տիրապետում, ընդունող երկրի սոցիալ-մշակութային կյանքին ծանոթացում, ընդունող երկրում ժամանակավոր կացարանի ապահովում, ընդունող երկրի աշխատաշուկա մուտք գործելուն նպաստում: Քննարկվում են նաև այն գործողությունները, որոնց միջոցով պիտի իրականացվեն այդ ուղղություններում նշված խնդիրները՝ հայոց լեզվի դասընթացներ, քաղաքացիական կողմնորոշման դասընթացներ, ժամանակավոր կացարանի տրամադրում: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ Հայաստան տեղափոխված սիրիահայերի մոտ 80%-ը քաղաքացիություն ունի, ուստի նրանք չեն կարողանում օգտվել ժամանակավոր կացարանի հնարավորությունից. այն տրվում է միայն փախստականի կարգավիճակ ունեցող մարդկանց:
Չորրորդ բաղադրիչը՝ աշխատաշուկա մուտք գործելը, փաստացի չի իրականացվում գործողություններից որևէ մեկով, սակայն քննարկվում է դրա ներառական մոդելը, ըստ որի աշխատանքի ապահովումը ընկնում է զբաղվածության ծառայության պատասխանատվության տակ: