Play Video
18. Սիրիահայեր. «Պատերազմն ավտոբուսի պատուհանից» | Ալինա Պողոսյան

Պատերազմական իրավիճակում գտնվող Սիրիայից Հայաստան տեղափոխվող հայերը տարատեսակ խնդիրների են բախվում, թեև մի շարք կազմակերպություններ փորձում են օգնություն տրամադրել նրանց: Ամենահեշտ լուծվող խնդիրը, թերևս, փաստաթղթերի ձևակերպման ընթացքն է, որի համար պատասխանատու է Սիրիայում հայկական հյուպատոսությունը, որը քաղաքացիություն է շնորհում ծագումով հայ Սիրիայի քաղաքացիներին: Այլ կարևոր խնդիր է բնակարանային խնդիրը, որը կապված է տեղափոխվող մարդկանց ֆինանսական անկայուն դրության հետ: Պետական աջակցությունը հիմնականում առաջարկում է Երևանից դուրս բնակվել, իսկ քաղաքում բնակվելու դեպքում պահած գումարները սպառվում են: Կարևոր են նաև կացության ձևերի մշակութային առանձնահատկությունները:
Տեղափոխվողները բախվում են կրթության խնդիրներին՝ նոր ծրագրերին, նոր թեմաներին, նոր լեզվին: Այս հարցին մասնակի լուծում էր դպրոցի բացումը, որը, սակայն, միայն մեկ տարի աշխատեց:
Առանձնահատուկ խնդիր է աշխատանք գտնելը: Հայաստանում սիրիահայերը հաճախ ձեռներեցությամբ են զբաղվում, ինչն ազդում է քաղաքի պատկերի վրա, սակայն, այստեղ ևս բարդություններ կան: Հայաստանում կարգավորված չէ նոր սկսվող բիզնեսներին արտոնություններ տալու օրենքը, ինչպես նաև շուկան զիջում է սիրիական շուկային:

Դիտեք նաև՝

Search