Play Video
Կոնֆլիկտ, բռնություն և խաղաղություն. Ստեփան Դանիելյան, Արտակ Այունց, Նաիրա Մկրտչյան

Ժամանակակից հասարակություններում բռնությունն ուժի ավելորդ կամ ոչ լեգիտիմ կիրառումն է, այսինքն կան պետություններ, ստեղծված է մի համակարգ, ուր պետությունն իրավասու է որոշակի միջոցներով օրինական բռնություն կիրառել:

Շատ կարևոր է կոնֆլիկտաբանության մեջ առանձնացնել այն մոտեցումը, որ խաղաղությունը հենց բռնության բացակայությունն է, այլ ոչ թե կոնֆլիկտների բացակայությունը, որովհետև կոնֆլիկտներն ինքնին կարող են բավականին դրական իմաստ և ներգործություն ունենալ հասարակության, ինչպես նաև հասարակության մեջ առկա տարբեր խմբերի զարգացման և հեռանկարների վրա:

Հայաստանի բազմաթիվ պետական պաշտոնյաներ բացահայտ ասում են, որ հանուն ազգի մենք կարող ենք խախտել իրավունքները: Օր.՝ 1999թ., երբ Ռոբերտ Քոչարյանը դառնում էր նախագահ և վիճարկվում էր այն հարցը, թե նա իրավունք ունի դառնալ նախագահ, թե՝ ոչ, դաշնակցական Վահան Հովհաննիսյանը մի կարևոր միտք արտահայտեց, թե ազգային շահը բարձր է սահմանադրությունից: Հիմա այդ մտքերը կրկվում են՝ «ազգային շահը բարձր է օրենքից», «ազգային շահը բարձր է սահմանադրությունից»: Այս մոտեցումները գնալով ավելի են խորանալու, քանի որ իշխանությունն այլ բացատրություն չունի իր գործած բռնությունների համար:

Տրավման ինչպես ձևավորվել են կամ առաջացել պատմականորեն, նույնպես էլ պատմականորեն ի վերջո կարող են անհետանալ: Տրավմաներին պետք չի միանշանակ դիտել իբրև բացասական երևույթի, այն շատ լավ լիցք է: Տրավման միջոց է՝ հասկանալու, թե ինչ սխալներ ես գործել, տրավմայից ձերբազատումը իբրև ինքնազարգացման հնարավորություն է: Մեզ միշտ ներշնչել են, որ տարածաշրջանային իմաստով ամենալավ վայրում չենք տեղակայվել պատմականորեն, բայց միաժամանակ սա շատ լավ գործոն է ավելի զարգանալու և քիչ ռեսուրսներով ավելի մեծ նպատակներ իրականացնելու, քան կարող ենք պատկերացնել:

Դիտեք նաև՝

Search