Play Video
12. Ազգային և տրանսնացիոնալ (անդրազգային) միտումներ | Ալինա Պողոսյան

Ինչպե՞ս է ստացվում, որ տղամարդը, ապրելով մի երկրում, այն յուրային տարածք չի համարում և իր համար «կին է փնտրում» այն երկրում, որ յուրային է համարում, բայց և պահանջում է, որ իր ապագա կինը օտար լեզվի տիրապետի: Ի՞նչ է տրանսնացիոնալի կոնցեպտը: Մենք կարող ենք ցանկացած պահի ցանկացած վայրից տեղափոխվել մի այլ վայր՝ համացանցի միջոցով: Մենք ունենում ենք երկքաղաքացիություն և Հայաստանի նախագահ ընտրելու իրավունք՝ գտնվելով մի այլ երկրում: Տնտեսական գործունեությունը ևս տեղափոխվում է տրանսնացիոնալ հարթակ. ձեռնարկատիրությունների մասնաճյուղեր բացվում են այն երկրում, որից ժամանակին տեղափոխվել են ձեռնարկատերերը: Հասարակական, քաղաքական և տնտեսական ողջ կյանքն օժտվել է տրանսնացիոնալ հատկանիշով: Տրանսնացիոնալ կորպորացիաներն ու ինստիտուտները դարձել են միջազգային հասարակական կյանքի անբաժանելի մասը: Դրան զուգահեռ ձևավորվում է ազգայինի ամրապնդման մի միտում:

Ազգի դասական սահմանումներում այն հաճախ տեղայնացվում է. բոլոր երևակայված հատկանիշներով հանդերձ, տեսաբաններն ազգը կապում են որոշակի տարածքի հետ: Բնակության վայրերն այլևս չեն սահմանափակվում տարածքով, սակայն յուրայինի և օտարի բաժանման նոր մոտեցում դեռ չի ստեղծվել: Այդ պատճառով միգրանտները, ապրելով այլ երկրում, յուրայինի իրենց պատկերացումները կապում են այլ տեղ գտնվող երկրի սահմանների հետ:

Դիտեք նաև՝

Search