Play Video

1939թ. խորհրդային պաստառներից մեկը մակագրված էր «Женщина, на паровоз!»: Այդ պաստաառը ԽՍՀՄ այն քաղաքականության մասն էր, որ ուղղված էր խորհրդային «նոր» կին ստեղծելու: Իդեալական նոր կնոր կերպարը համադրում էր մոր և աշխատավորուհու հատկանիշները: Պատերազմն ու արդյունաբերության կտրուկ զարգացումը թելադրում էին կնոջն ընտանիքից հանելու և գործարաններ տանելու անհրաժեշտությունը: Կինը պիտի քաղաքացի լիներ, բայց միաժամանակ նաև խորհրդային ապագա քաղաքացուն դաստիարակեր: Միության փլուզումից հետո այս մոդելը մասամբ շրջվեց դեպի ավանդականություն: ԽՍՀՄ նախկին պետություններում սկված ազգային և կրոնական շարժումների ծրագրի մի մասն էր նաև կնոջ գենդերային դերի ստեղծումը:

Մինչ օրս համեմատաբար ավանդական համայնքներում՝ մարզերում, գյուղերում, պահպանվում է կնոջ և տղամարդու դերերի հայրիշխանակաան բաժանումը. կնոջ տեղը տան սահմանների ներսում է, իսկ տղամարդունը՝ հանրային տարածքում: Կա պնդում, որ տղամարդկանց միգրացիայի ընթացքում կանայք ստանձնում են տղամարդկանց դերային գործառույթները, սակայն Հայաստանում չի կաարելի վստահորեն խոսել դրա մասին. օրինակ, գյուղերում ոչ թե կանայք սկսում են գյուղատնտեսությամբ զբաղվել, այլ գյուղատնտեսությունը սկսում է վերանալ: Այն ընտանիքներում, որոնցում կինն է աշխատանքային միգրանտը, ևս չենք նկատում, որ տղամարդիկ ստանձնեն ընտանիքը պահելու գործը: Տղամարդու հեղինակությունն ու ազդեցիկությունը մեծանում են, քանի որ նա ընտանիքի եկամտի հիմնական աղբյուրն է: Աշխատանքային միգրացիան յուրահատուկ ռիթմ է պարտադրում համայնքների և ընտանիքների կյանքին. տղամարդու ներկայությունը անհրաժեշտ է «տան գործերը» վերջացնելու համար:

Աշխատանքային միգրացիայի ակտիվ ցուցանիշ ունեցող համայքներում կարելի է միայն կանանցից կազմված ընտանիքներ տեսնել: Արտասահմանում աշխատող երիտասարդ տղամարդկանց կանայք նրանց ընտանիքներում են ապրում՝ ամուսնուն տեսնելով տարվա մեջ մեկ-երկու ամիս: Խաթարված է լինում նաև երեխաների և հոր շփումը: Աշխատանքային միգրացիան Հայաստանում կապված է ավանդույթի պահպանման հետ, ոչ թե մշակութային փոփոխությունների սկիզբ է դառնում:

Դիտեք նաև՝

Search