Play Video

Հայաստանում հասարակական գիտությունների զարգացման խնդիրների շուրջ զրուցում են Աղասի Թադևոսյանը և սոցիոլոգ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Հարություն Վերմիշյանը։

  • Գիտությունների հիերարխիա․ բնական, տեխնոլոգիական գիտությունների գերկարևորում հատկապես պատերազմից հետո;
  • Հանրության շրջանում հասարակական գիտությունների պրիմիտիվ ընկալում;
  • Ո՞վ պետք է լինի ժամանակակից հասարակագիտության պատվերը ձևակերպողը;
  • Միջդիսցիպլինարության բացակայություն․ ինքնաբավ հետազոտություններ, բայց ոչ լուծումներ;
  • Ի՞նչ անել, որպեսզի ձևավորվի ինստիտուցիոնալ գիտականության միջավայր;
  • Կառույցների ներսում կազմակերպչական ավելի ճկուն ձևերի ստեղծման խնդիր;
  • Հասարակագետների հաղորդակցման կանոնների, հետազոտական էթիկայի համընդհանուր կոդեքսի բացակայություն;
  • Գիտականության չափանիշներ, որոնք պահպանվում են հիմնականում անգլալեզու ամսագրերում տպագրվելիս․ ինչպե՞ս բարելավել հայալեզու գիտական հրատարակության որակը;
  • Գիտական գրախոսության դերը, երիտասարդ գիտնականի սոցիալականացման և արժեքային համակարգի ձևավորման խնդիրը։

Ծրագիրն իրականացվում է «:Բուն» հիմնադրամի կողմից «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։ «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության՝ Սիդայի աջակցությամբ։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է միայն ստեղծողը։ Հաղորդման ընթացքում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել Սիդայի տեսակետների հետ։

Դիտեք նաև՝

Search