Play Video

Հայաստանի փոքր քաղաքների հիմնախնդիրների մասին զրուցում են Աղասի Թադևոսյանը և մշակութաբան Համլետ Մելքումյանը։

  • Խորհրդային միության փլուզումից հետո Հայաստանի քաղաքներն ասես կիսատ վիճակում են գտնվում․ ո՞րն է պատճառը՝ սոցիալ-մշակութային հարաբերությունների տեսանկյունից;
  • Ուրբանիստական համակարգի մեջ ի՞նչն է համարվում փոքր քաղաք, և այդ ձևակերպման մեջ ի՞նչ դեր ունի խոշոր կապիտալը;
  • Արդյո՞ք Հայաստանի շատ փոքր քաղաքներ հայտնվել են գյուղի և քաղաքի միջակայքում;
  • Ինչու՞ չեն փոխվում մեր քաղաքները․ զարգացման պրոգրեսիվ, մոդեռնիստական ծրագիրը նահանջում է, և առաջ է գալիս կրոնական, պահպանողական սիմվոլիկան;
  • Արդյո՞ք փոփոխությունները համայնքի պահանջի, քաղաքական գաղափարախոսության, զարգացման հայեցակարգերի մշակման, թե՞ առանձին անհատներ մեծամտության արդյունք են;
  • Դեմոգրաֆիական պայթյուն․ փոքր քաղաքները կորցրին ոչ միայն ինտելեկտուալ, այլև բազմամշակութային, բազմաէթնիկ ներուժը, որը կարող էր պահանջարկ և քննադատություն ձևակերպել;
  • Ավիրվածությունը՝ որպես քաղաքի պատմության հետք, նորմալիզացված վիզուալ ընկալում․ ինչու՞ է նման տարածքներին խոշոր բիզնեսի միջամտությունը հուզական արձագանք առաջացնում;
  • Արդյո՞ք փոքր քաղաքներում ներդրումներին և փոփոխություններին դիմադրությունը համայնքի զարգացման պետական ինստիտուցիոնալ պատկերացման բացակայության արդյունք է։

Ծրագիրն իրականացվում է «:Բուն» հիմնադրամի կողմից «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։ «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության՝ Սիդայի աջակցությամբ։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է միայն ստեղծողը։ Հաղորդման ընթացքում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել Սիդայի տեսակետների հետ։

Դիտեք նաև՝

Search