🔹Ո՞րն է սահմանազատման գործընթացի հնարավոր այլընտրանքը։
🔹Ի՞նչ են իրենցից ներկայացնում սահմանազատման փուլային և փաթեթային տարբերակները։
🔹Հայաստանի ներքաղաքական դաշտում ի՞նչ քննարկումներ կան սահմանազատման վերաբերյալ։
🔹Ի՞նչ հեռանկարների կարող է հանգեցնել եկեղեցու՝ ներքաղաքական խնդիրներին ակտիվ ներգրավվածությունը։
🔹Ինչպիսի՞ն է բանակի հեղինակությունը ներկայումս, և որքա՞ն է հայկական և ադրբեջանական զինված ուժերի բյուջեների տարբերությունը։
Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» հաղորդաշարի հերթական թողարկմանը այս հարցերը վերլուծում են պատմաբան, հրապարակախոս, մեդիափորձագետ Գոռ Մադոյանը, արձակագիր Հայկ Հովյանը և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը: